Ստեփանակերտի դպրոցներից մեկում ռուս խաղաղապահները անցկացրել են «Յունարմիա - Ղարաբաղի երեխաներին» ակցիան
Ստեփանակերտի համար 3 դպրոցում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները, համառուսաստանյան մանկապատանեկան «Յունարմիա» հասարակական շարժման ներկայացուցիչների հետ համատեղ անցկացրել են «Յունարմիա - Ղարաբաղի երեխաներին» ակցիան:
Ակցիայի շրջանակում տեղի է ունեցել հեռուստամակուրջ Ռուսաստանի 10 քաղաքների դպրոցների աշակերտների և պատանի բանակայինների մասնակցությամբ:
Տեսակամուրջի ընթացքում Կրասնոդարի պատանի բանակայինները Լեռնային Ղարաբաղի երեխաներին են հանձնել «Խաղաղության գրաֆիտի» փոխանցավազքը, որի ընթացքում աշակերտները մասնագետի օգնությամբ դպրոցի պատին նկարել են աշխարհում խաղաղությունը խորհրդանշող նկար:
Բացի այդ, ռուս երեխաները, օգտագործելով տեսակոնֆերանսի հնարավորությունը, շնորհավորել են Ղարաբաղի երեխաներին գալիք Ամանորի կապակցությամբ՝ նրանց հանձնելով 1500 ամանորյա բացիկ և 1200 ձեռագործ խաղալիքներներ, իսկ խաղաղապահները յուրաքանչյուր երեխայի նվիրել են դպրոցական պարագաներ և ուսապարկ:
Կարծիքներ