Թրամփը հայտարարել է իր հաղթանակի մասին վկայող տվյալներ ունենալու մասին
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մոտ եղած տվյալները նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ վկայում են, որ իր պարտությունն անհնար էր:
«Շուտով կիմանանք, թե ինչ է նշանակում «խիզախություն» բառն ու մեր երկրի փրկությունը: Ես 100 հազարով ավելի շատ օրինական ձայն եմ ստացել, քան իմ մրցակիցը բոլոր տատանվող նահանգներում: Ընտրություններից հետո ստացված բոլոր տվյալները վկայում են, որ իմ պարտությունն անհնար էր, եթե իհարկե արդյունքները չեն կեղծվել»,- իր թվթերյան էջում գրել է քաղաքական գործիչը:
«Չի եղել դեպք, որ որևէ թեկնածու հաղթի և՛ Ֆլորիդա, և՛ Օհայո նահանգներում և պարտվի ընտրություններում: Ես երկուսում էլ հաղթել եմ մեծ առավելությամբ»,- հավելել է Թրամփը:
Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Ամերիկյան մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին հաջողվել է ստանալ հաղթանակի համար անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Մինչդեռ գործող նախագահը պնդում է, որ երկրով մեկ ընտրակեղծիքներ են եղել, և հաթնական իրականում իրենն է:
Կարծիքներ