Շենգավիթ վարչական շրջանում 13 խախտում է հայտնաբերվել. ՔՏՀԱ

Շենգավիթ վարչական շրջանում 13 խախտում է հայտնաբերվել. ՔՏՀԱ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ հոկտեմբերի 28-ին համատեղ վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Դիտարկվել է Շենգավիթով ուղևորափոխադրում կատարող հանրային տրանսպորտում՝ Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Ուսումնասիրվել է 103 տրանսպորտային միջոց։

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները հայտնաբերել են 13 խախտում։  Վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ։ Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում