5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հյուսիս - արեւմուտքում

5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հյուսիս - արեւմուտքում

Օգոստոսի 26-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել ՉԺՀ-ի հյուսիս - արեւմուտքում՝ Ցինհայի եւ Գանսուի նահանգների սահմանագծին: Այդ մասին հայտնել Է Հոնկոնգի դիտարանի սեյսմոլոգիական ցանցը, որն ստորգետնյա ցնցումները գրանցել Է տեղական ժամանակով 07:38-ին (Երեւանի ժամանակով 03:38-ին):

Ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Յույմեն քաղաքից (Գանսուի նահանգ) 230 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք սակավաբնակ շրջանում: Օջախի գտնվելու խորությունը չի ճշտվում:

Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում