Սպարտակը դուրս եկավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ՝ շրջանցելով Նապոլիին
Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվելիս մրցել է լեհական «Լեգիայի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։ Հանդիպման միակ գնդակը 17-րդ րոպեին հեղինակել է Զելիմխան Բակաևը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Այս հաղթանակի շնորհիվ «Սպարտակը» 10 միավորով գլխավորել է C խմբի մրցաշարային աղյուսակը և դուրս է եկել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ։ Նույնքան միավոր ունի «Նապոլին», որը վերջին տուրում 3-2 հաշվով հաղթել է «Լեսթերին»։
Իտալական թիմը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում, իսկ «Լեսթերը», որը 8 միավորով ավարտեց խմբային փուլը, կխաղա Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչում։
Կարծիքներ