Դեսպան Ավետիսյանը ԵՄ նախարարին է ներկայացրել Արցախում տիրող հումանիտար իրավիճակը
Դեսպան Սոս Ավետիսյան մարտի 14-ին հանդիպում է ունեցել Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Ավետիսյանն Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է Արցախում տիրող հումանիտար իրավիճակը: Դեսպանը վերջինիս ուշադրությունը հրավիրել է Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրներին։
Կարծիքներ