Դմանիսիում ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Մայիսի 16-ին Վրաստանի Դմանիսի քաղաքում ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Ինչպես երևում է քաղաքի խանութներից մեկի տեսախցիկի կողմից արձանագրված տեսանյութում, տասնյակ անձինք ֆիզիկական բռնություն են կիրառել նաև փայտյա մահակներով, հայտնում է Aliq.ge-ն։
Դմանիսիի քաղաքապետ Գիորգի Տատուաշվիլիի հայտարարությամբ, ծեծկռտուքը տեղի է ունեցել երիտասարդների միջև և չի ծագել էթնիկ հողի վրա: Հակառակն են պնդում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, որոնց կարծիքով՝ ընդհարումը տեղի է ունեցել ազգային հողի վրա:
Դմանիսիում գտնվող խանութի վաճառողի խոսքով՝ կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ նա մի խումբ երիտասարդների մերժել է պարտքով գարեջուր վաճառել:
Երեկ գիշերվանից Դմանիսիի շրջանային վարչությունում ընթանում է հարցաքննություն: Դեռևս հարցաքննվել են միայն ադրբեջանական թեմի ներկայացուցիչները:
Վրաստանի ՆԳ նախարարությունը կատարվածի առնչությամբ դեռ հայտարարություն չի տարածել:
Կարծիքներ