Ոսկին թանկանում է ԱՄՆ պետփոխառությունների եկամտաբերության նվազման հաշվին
Ոսկու արժեքը երկուշաբթի առավոտյան նկատելիորեն բարձրանում է ի հաշիվ այն բանի, որ նվազում է ԱՄՆ պետբոնդերի եկամտաբերությունը՝ որպես «պաշտպանական» ներդրումների այլընտրանքային ուղղություն, վկայում են սակարկությունների տվյալները։
Ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը 0,88%-ով կամ 16,1 դոլարով բարձրացել է նյույորքյան Comex բորսայում՝ հասնելով մեկ տրոյական ունցիան 1854,2 դոլարի։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսը թանկացել է 1,49%-ով՝ մեկ ունցիան 27,773 դոլար։
Տասնամյա գանձապետական փոխառությունների (US Treasuries) եկամտաբերությունը երկուշաբթի նախորդ սակարկությունների արդյունքներով նվազում է 1,63 տոկոսից 1,62 տոկոսի եւ ընդհանրապես նախկին լոկալ առավելագույնի համեմատ՝ 1,69 տոկոսի։
Կարծիքներ