Հնդկաստանի բնակիչը ուշքի է եկել իր հուղարկավորության ժամանակ ու նորից մահացել. ՌԻԱ Նովոստի

Հնդկաստանի բնակիչը ուշքի է եկել իր հուղարկավորության ժամանակ ու նորից մահացել. ՌԻԱ Նովոստի

Հնդկաստանի բնակիչը ուշքի է եկել իր հուղարկավորության ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով հնդկական Samayam լրատվական գործակալությանը։ Միջադեպը գրանցվել է Չիտուրի շրջանում։ Տղամարդուն գտել են տեղի գյուղերից մեկում՝ ծառի տակ ընկած։ Այդ վիճակում վերջինս գտնվել է 2 օր։ Բնակիչներն այդ մասին հայտնել են տեղի իշխանություններին, որոնք ժամանել ու զննել են տղամարդուն։ Նրանք փաստել են վերջինիս մահը։ Տղամարդուն պետք է հուղարկավորեին քաղաքի ծայրամասում։ Սակայն հուղարկավորության արարողության ժամանակ տղամարդն արթնացել է ու նստել։ Նրան հիվանդանոց են հասցրել։ Ավելի ուշ գործակալությունը հայտնել է, որ մեկ օր անց նա մահացել է։ Գյուղական ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում