Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը պետք է տարածաշրջանային գործունեությունից անջատ դիտարկվի
Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը պետք է տարածաշրջանային գործունեությունից զատ դիտարկել ապագա բանակցություններում: Այս մասին հայտարարել է Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մեյր Բեն-Շաբաթն իր ամերիկացի գործընկեր Ջեյք Սալիվանի հետ հարցազրույցում, հայտնում է Axios-ը` վկայակոչելով աղբյուրները:
Չնայած Իրանի 2015 թվականի միջուկային գործարքի շատ քննադատներ նշում են, որ այն չի սահմանափակում Իրանի «ագրեսիան» տարածաշրջանում, Իսրայելը մտահոգված է, որ այդ երկու հացերի շաղկապվածությունը խթան կհանդիսանա, որպեսզի ԱՄՆ եւ Եվրոպական բանակցողները փոխզիջման գնան Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների հարցում:
Բայդենի վարչակազմը հայտարարում է, որ կվերադարձնի ԱՄՆ-ին 2015-ի միջուկային գործարքին, եթե Իրանը եւս վերադառնա գործարքին` չեղարկելով պարտավորությունների կատարմանն կասեցմանն ուղղված քայլերը համաձայնագրի շրջանակներում:
Հիմնական խոչընդոտն այդ քայլերի հաջորդականությունն է: Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն առաջարկել էր ուղիղ բանակցություններ սկսել այդ խնդիրների մշակման համար, սակայն Իրանը պաշտոնապես չի արձագանքել: Բայդենի վարչակազմում ոմանք այժմ պնդում են, որ ավելի լայն, երկարաժամկետ գործարք պետք է կնքվի, սակայն Բայդենի հայտարարած նպատակը 2015 թվականի գործարքի վերականգնումը եւ հետագա բանակցությունների համար այն որպես հարթակ օգտագործելն է:
Բեն Շաբբաթը Սալիվանին ասել է, որ Իսրայելի դիրքորոշումը կայանում է նրանում, որ Իրանի միջուկային ծրագիրը գոյաբանական սպառնալիք է եւ դրա դեմ պետք է առաջին հերթին պայքարել, իսկ Իրանի տարածաշրջանային վարքի ամենափոքր սպառնալիքը պետք է դիտարկվի առանձին կարգով, նշել են աղբյուրները:
Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հավելել է, որ միջուկային զենք ունեցող Իրանն ամեն դեպքում չի կատարի իր պարտավորությունները:
Հարկ է նշել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանի հետ կապված բազմաթիվ շփումներ են եղել Բայդենի վարչակազմի եւ Իսրայելի կառավարության միջեւ: Իսրայելցի պաշտոնյաները նշում են, որ իրենք ընդհանուր առմամբ գոհ են Բայդենի վարչակազմի կառուցողական մոտեցումից եւ Իսրայելի մտահոգությունները հաշվի առնելու պատրաստակամությունից:
Պետքարտուղար Թոնի Բլինքենը երեք անգամ զրուցել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիի հետ` ավելի շատ, քան որեւէ այլ արտասահմանցի գործընկերոջ հետ: Բլինքենն Իրանը քննարկել է նաեւ «Մոսադի» տնօրեն Յոսի Կոենի հետ:
Կարծիքներ