«BMW X6»-ը պոկված անվահեծանով մոտ 100 մետր առաջ է ընթացել․ շղթայական ավտովթար 4 մեքենայի մասնակցությամբ

«BMW X6»-ը պոկված անվահեծանով մոտ 100 մետր առաջ է ընթացել․ շղթայական ավտովթար 4 մեքենայի մասնակցությամբ

Մարտի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Համլետ Ալեքսանյանը իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում բախվել է Երևանի բնակիչ 39-ամյա Կարեն Խաչատրյանի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենային, ապա ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Էդգար Խաչատրյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենային։

Բախման հետևանքով երջին առաջ ընթանալով հարվածել է ԼՂ քաղաքացի 31-ամյա Արման Պետրոսյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող «Lexus» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Բախման հետևանքով «BMW X6»-ի աջ կողմի առջևի անվահեծանը վրայից պոկվել է և այդ վիճակում «BMW X6»-ը մոտ 100 մետր առաջ է ընթացել։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում