Բայդենը կոչ է արել արգելել ԱՄՆ-ում հարձակողական զենքի վաճառքը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել օրենսդիրներին արգելել գրոհային զենքի վաճառքը երկրում։ Համապատասխան հայտարարությունն արել է նա՝ երեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի և Կոնգրեսի Սենատի առջև՝ հանդես գալով Միության վիճակի ամենամյա ուղերձով։
«Մի անգամ ընդմիշտ արգելեք հարձակողական զենքերը»,- ասել է Բայդենը։ «Մենք դա արել ենք նախկինում»,- հիշեց նա՝ նշելով, որ ինքը նրանցից մեկն է, ով առաջ է քաշել արգելքը, որն ուժի մեջ է մտել 1994 թվականին։
«Արգելքի գործողության 10 տարիների ընթացքում զանգվածային կրակոցների դեպքերը նվազել են։ Հանրապետականների թողտվությամբ դրա ժամկետը լրանալուց հետո զանգվածային կրակոցների դեպքերը երեք անգամ ավելացել են»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը։ «Եկեք ավարտենք գործը և նորից արգելենք գրոհային զենքերը»,- առաջարկեց նա՝ մատնանշելով նաև «իրավապահ բարեփոխումներն ավարտելու» անհրաժեշտությունը:
Կարծիքներ