Բլինկենը Կուլեբայի հետ քննարկել է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան երեքշաբթի հեռախոսով քննարկել են Կիևին Վաշինգտոնի ռազմական օգնությունը, ինչպես նաև տնտեսական ոլորտում համագործակցությունը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ։
Նշվում է, որ Բլինկենն ու Կուլեբան «քննարկել են պաշտպանական և տնտեսական համագործակցության ոլորտում սերտ համագործակցության շարունակությունը» ռուսական հատուկ ռազմական գործողության համատեքստում։
Կարծիքներ