Հանրային խոսքը ամեն մարդու բան չէ. Խաժակյան

Հանրային խոսքը ամեն մարդու բան չէ. Խաժակյան

Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքում գրում է.

«Ասեմ ձեզ... ես ամենևին չեմ մեղադրում Արմեն Գրիգորյանին իր արած արտահայտությունների համար: Քիչ չեմ հանդիպել մարդկանց, ովքեր խոսափող ստանալուն պես այնպիսի բաներ կխոսեն, որ Քրեական օրենսգրքի մի քանի տասնյակ հոդվածներ կշալակեն: Հանրային խոսքը ամեն մարդու բան չէ:

Խնդիրը այն մամուլի միջոցներն են, որոնց հիմնական գործառույթը դարձել է ատելության խոսք հնչեցնողներին «ռասկրուտկա» անելը: Կամ ավելի ստույգ ասած խնդիրը այն քաղաքական ուժերն են, որոնք տիրապետում են մամուլի միջոցներ, որոնք «ռասկրուտկա» են անում ատելության խոսքը:

Եթե Արմեն Գրիգորյանը չստանար ցույցի ամբիոնի խոսափողը և չհրավիրվեր եթերների իշխանությունների դեմ թշնամանք սերմանելու համար, ապա համոզված եմ, առավելագույնը նա կլիներ այս ցույցերի խաղաղ մասնակից:

Այսքանից հետո սպասելու եմ այդ ուժերի ներկայացուցիչների հայտարարություններին, որով կհիմնավորեն Գրիգորյանի խոսքերը և կպնդեն, որ նա ազգամիջյան թշնամանք չի սերմանել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում