ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն մարզչի կոչման թեկնածուներին

ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն մարզչի կոչման թեկնածուներին

ՖԻՖԱ-ն ներկայացրել է հինգ մարզիչների անուններ, որոնք կպայքարեն 2023 թվականի The Best Men’s Coach մրցանակին: Գրում է Armsport.am-ը։

Լավագույն մրցանակի հավակնորդների ցուցակում ընդգրկվել են հինգ մարզիչներ՝ իսպանացիներ Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Չավին («Բարսելոնա»), իտալացիներ Սիմոնե Ինձագին («Ինտեր») և Լուչիանո Սպալետին («Նապոլի» և Իտալիայի հավաքական), ինչպես նաև ավստրալացի Անգելոս Պոստեկոգլուն («Տոտենհեմ»)։

«The Best FIFA Football Awards-ը ամեն տարի ճանաչում է աշխարհի ամենահայտնի սպորտաձևի ամենավառ ներկայացուցիչներին:

Սա ոչ միայն մարզիչների և խաղացողների բարձրագույն պարգևն է, այլ նաև տոն, որում ճանաչում են ստանում ֆուտբոլասերները, որոնք ամենաակտիվ մասնակցություն ունեն դրանում»,- ասվում է ՖԻՖԱ-ի կայքում։

Անցյալ տարի «Լավագույն մարզիչ» տիտղոսը շնորհվել է Լիոնել Սկալոնին, որն Արգենտինայի հավաքականի հետ դարձել է Կատարի աշխարհի գավաթի հաղթող։ Հաղթողը կորոշվի երկրպագուների, լրագրողների, ազգային հավաքականների ավագների և մարզիչների քվեարկության հիման վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում