Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախագահը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել կազմակերպության բազմաշերտ գործունեությունը բարեգործական և հումանիտար ոլորտներում:
Պատվիրակները շնորհակալություն են հայտնել նախագահ Խաչատուրյանին հյուրընկալության համար և ներկայացրել են կազմակերպության կողմից իրականցվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել համադրել ջանքերը մարդասիրական և բարեգործական տարբեր խնդիրների հաղթահարման ուղղությամբ:
Կարծիքներ