Հունգարիան որոշել է հրաժարվել Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումից

Հունգարիան որոշել է հրաժարվել Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումից` իր էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար:
Այս մասին հինգշաբթի օրը՝ Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա իր ելույթի ժամանակ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պյոտր Սիյարտոն:
«Մենք գիտենք, որ այն ճանապարհը, որն օգտագործվում էր Ուկրաինայի տարածքով, լուրջ վերակառուցման կարիք ունի, որը չիրականացվեց: Մենք մերժեցինք Ուկրաինայի տարածքով գազ ստանալու առաջարկը, քանի որ մենք պետք է նպաստենք մեր երկրի էներգետիկ անվտանգությանը», - ասել է նա:
Նախարարն ընդգծել է, որ սա Հունգարիայի որոշումն է, և ոչ ոք իրավունք չունի միջամտել երկրի ինքնիշխան գործերին:
Կարծիքներ