Թալիբներն արգելել են անտառահատումները և փայտանյութի մաքսանենգությունը Աֆղանստանում

Աֆղանստանի նախարարների ժամանակավոր կաբինետը, որը ձևավորվել է «Թալիբան» արմատական շարժման կողմից, հրամանագիր է ստորագրել, որն արգելում է երկրում անտառահատումն ու փայտանյութի մաքսանենգությունը:
Համապատասխան հայտարարությունը հինգշաբթի օրը Twitter-ի իր էջում հրապարակել է արմատականների ներկայացուցիչ, տեղեկատվության և մշակույթի նախարարի տեղակալ Զաբիուլլահ Մուջահիդը:
«Այսօր կառավարության որոշմամբ ընդունվեց անտառահատումների, ինչպես նաև անտառանյութի ապօրինի վաճառքի և մաքսանենգության խստագույն արգելքի մասին որոշում: Մարզերի անվտանգության ծառայությունները և իշխանությունները պետք է ուշադիր հետևեն դրան և ճնշեն նման գործողությունները», - ասվում է տեքստում:
Կարծիքներ