Կոմիտասի պողոտայում հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է. նա տեղափոխվել է ԲԿ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում գրել է, որ քիչ առաջ Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։
«Տեղում հավաքված քաղաքացիների և ուղևորների արագ արձագանքման շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը և այս պահին գտնվում է հետազոտության փուլում։
Ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում։
Կարծիքներ