Կոռնիձորում հումանիտար կայան կգործի. այն նախատեսված է օտարերկրյա լրատվամիջոցների, հյուրերի համար. Վարդան Սարգսյան
Կոռնիձորի սահմանային հատվածում ստեղծվել է վրանային հումանիտար կայան՝ նախատեսված միջազգային գործընկերների, լրատվամիջոցների և այն մարդկանց համար, որոնք միանում են ԼՂ ուղարկվող բեռների հումանիտար նախաձեռնությանը:
Այս մասին այսօր Կոռնիձորի սահմանային հատվածում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
«Պարբերաբար տեղի են ունենում այցելություններ միջազգային գործընկերների, լրատվամիջոցների, հասարակական, քաղաքական շրջանակների կողմից, և սա կայանման և ժամանման վայր է: Մեր գործընկերները կարող են գալ և ցուցապաստառների միջոցով ծանոթանալ ԼՂ-ում ստեղծված իրավիճակին, այստեղ մանրամասն՝ թվերով ու փաստերով ներկայացված է ամեն ինչ»,- մանրամասնեց նա:
Կարծիքներ