Չինաստանն անհատույց կերպով պատվաստանյութեր է տրամադրում 69 երկրների
ՉԺՀ-ի իշխանությունները կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստանյութեր են տրամադրում 69 երկրների, վաճառում ևս 43 երկրների: Այս մասին հայտարարել է Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յին, գրում է ՏԱՍՍ-ը:
«COVAX նախաձեռնության շրջանակներում մենք խոստացել ենք տրամադրել պատվաստանյութերի 10 միլիոն դեղաչափ՝ հիմնականում զարգացող երկրների կարիքները հոգալու համար: Չինաստանն անվճար պատվաստանյութ է տրամադրում 69 զարգացող երկրներին, պատվաստանյութեր է արտահանում 43 երկիր», – ասել է Վանգ Յին ժողովրդի ներկայացուցիչների ազգային համագումարի (օրենսդիր բարձրագույն մարմին) շրջանակներում ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա հավելել է, որ Չինաստանը COVID պատվաստանյութեր է տրամադրել ՄԱԿ-ի խաղաղապահներին: Նաև ՉԺՀ իշխանությունները պատրաստ են մատակարարումներ տրամադրել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) և Խաղերի մասնակիցներին:
Կարծիքներ