Յուվենտուսը ցանկանում է գնել Մորատայի ամբողջական տրանսֆերը
«Յուվենտուսը» ցանկանում է գնել հարձակվող Ալվարո Մորատայի ամբողջական տրանսֆերը, հաղորդում է Calciomercato-ն։ «Ծեր սինյորայի» ղեկավարությունը հիացմունքի մեջ է իսպանացի հարձակվողի արդյունավետությամբ։ Ինքը՝ Մորատան ևս ցանկանում է մնալ Թուրինում։ Հիշեցնենք, որ Մորատան «Յուվենտուս» է տեղափոխվել «Ատլետիկոյից» վարձակալական հիմունքներով։ Նրա պայմանագրում կա կետ, որի համաձայն՝ թուրինյան ակումբը կարող է գնել նրա ամբողջական տրանսֆերը։
Կարծիքներ