Ներսես Ավետիսյանի ամուսնական անակնկալ առաջարկությունն ու նոր երգը. (տեսանյութ)
«Պատվի համար» հեռուստանովելում Սուրենի կերպարով առավել հայտնի դարձած դերասան-հաղորդավար Ներսես Ավետիսյանն ամուսնացել է: Հարսանիքից հետո Ներսեսը հրապարակել է իրենց սիրո պատմության մասին տեսահոլովակ, որում ընկերուհուն՝ Լիլիթին արված առաջարկությունից սկսած մինչև հարսանեկան արարողություն ներկայացված է Ներսեսի նոր երգի ուղեկցությամբ: Երգը կոչվում է «Լիլիթ»: Համարձակ ու հետաքրքիր կերպարներով ակտիվ երիտասարդն ընկերուհու համար անակնկալների շարք էր պատրաստել առաջարկություն անելուց առաջ: Նախ գեղեցիկ զգեստ է ուղարկել Լիլիթի տուն, ապա նրան մեքենայով ուղեկցել են Մոսկվա կինոթատրոն, որտեղ մեծ պաստառների վրա գրված է եղել՝ «Արի Գառնի հարս», մինչ այդ նրան սպասում էր նաև թռիչք՝ ուղղաթիռով: Գառնիում արդեն և տղայի, և աղջկա բարեկամներն ու ընկերները սպասում էին նրանց: Ամուսնական առաջարկության, հարսանեկան տարբերվող արարողության մյուս սիրուն պահերը կարող եք տեսնել հոլովակում:
Կարծիքներ