Ընդդիմադիր ուժերն իրար հերթ չտալով «գուժում» են, իսկ իրականում ավետում, որ ընտրություններից հետո մեզ հետ չեն համագործակցելու. Թորոսյան

Ընդդիմադիր ուժերն իրար հերթ չտալով «գուժում» են, իսկ իրականում ավետում, որ ընտրություններից հետո մեզ հետ չեն համագործակցելու. Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գրել է.

Ընդդիմադիր ուժերն իրար հերթ չտալով «գուժում» են, իսկ իրականում ավետում, որ ընտրություններից հետո մեզ հետ չեն համագործակցելու։ Ու դա այնպիսի առոգանությամբ են անում կարծես՝ սուր են խրում մեր ու պետության մեջքին։

Հարգելիներս, նախ պետք է հաղթահարել անցողիկ շեմը։ Խնդրում եմ սա չմոռանալ

Երկրորդը, իսկ ո՞վ էր ընդհանրապես պատկերացնում կամ ցանկանում, որ դուք միանայիք մեզ։ Ո՞վ։ Պատասխանը՝ ոչ-ոք։ Անգամ ձեր օտարեկրյա տերերը։ Ժողովուրդն ու մենք պարզապես երջանիկ ենք, որ դուք մեզ «չեք միանալու»։ Ավելի լավ «լուր» դժվար թե ստանայինք։

Եվ վերջում, հարգելի հայրենակիցներ, այս ամենն ընդամենը մի բանի մասին է. այդ ընդդիմադիր ուժերի պարտության և ժողովրդի, Իրական Հայաստանի ու խաղաղության հաղթանակի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում