Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները տնտեսության վրա իհարկե ազդելու են. Վահան Քերոբյան

Արդյոք կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները տնտեսության վրա բացասաբար չե՞ն ազդելու:Այս մասին հարց ուղղվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ՀՀ Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում:
«Իհարկե ազդելու է, բայց եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը դուրս գա վերահսկելիության սահմաններից, ապա դա ազդելու է ոչ միայն տնտեսության, այլև մարդկանց առողջության և կյանքի վրա։ Բոլոր որոշումները կայացնելիս մենք բալանսավորված մոտեցում ենք ցուցաբերում։ Չենք նայում, թե այսօր այս ոլորտի ընկերություններն ինչ վնասներ են կրում, այլ նայում ենք, թե վաղն ինչ ռիսկեր կան»,- ասաց Քերոբյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ից ուժի մեջ է մտել հանրային սննդի և ժամանցի վայրերում պատվաստված լինելու կամ ՊՇՌ բացասական թեստի բացասական պատասխանի պահանջը:
Կարծիքներ