Վարչապետի խոսնակը՝ արտակարգ դրության երկարաձգման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ Կառավարությունն արտակարգ դրությունն երկարաձգելու որոշում չի կայացրել:
«Հիմա դեռ շատ վաղ է արտակարգ դրության երկարաձգման մասին խոսելու համար, դեռ նման վերջնական որոշում չկա: Կան քննարկումներ, տարբեր սցենարներ, բայց այն պահին, երբ հստակ որոշում լինի մենք լրատվամիջոցներին կտեղեկացնենք»,-այս մասին այսօր FreeNews-ի հետ զրույցում ասաց Գևորգյանը:
Նա շեշտեց, որ նախկինում էլ, երբ արտակարգ դրություն է հայտարարվել կամ այն երկարաձգվել է, Կառավարության համապատասխան որոշում է եղել ու հաղորդագրություն է տարածվել:
«Չկա որևէ բան, որ ուզում ենք թաքցնել, երբ նման որոշում լինի դրա մասին ինչպես հարկն է կտեղեկանաք»,-ամփոփելով խոսքն ասաց Փաշինյանի խոսնակը:
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ հուլիսի 13-ին կգումարվի կառավարության արտահերթ նիստ, որի ժամանակ կհաստատվի արտակարգ դրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ նախագիծը, և նույն օրն էլ կգումարվի ԱԺ հատուկ նիստ՝ նույն հարցով։
Կարծիքներ