Որոշ խմբակներ շարունակում են «տաք պահել» ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի «խնդիրը»՝ պնդելով, որ այն անցնելու է ադրբեջանական կողմին․ Արման Եղոյան
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոև Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Չնայած վերջին օրերին հնչող բոլոր պարզաբանումներին, որոշ խմբակներ շարունակում են «տաք պահել» ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի «խնդիրը»՝ պնդելով, որ այն անցնելու է ադրբեջանական կողմին։ Այս մարդկանց կոչ եմ անում դադարեցնել խաղալ մեր բնակչության նյարդերի հետ, չսնել ադրբեջանական մեդիա դաշտը սին պատրանքներով և ընդհանրապես դադարեցնել կատարել հակառակորդ պետության ղեկավարի հուշարարի դերը»։
Կարծիքներ