Արթուր Հովհաննիսյանը չեխ գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ շուրջ իրավիճակը

Արթուր Հովհաննիսյանը չեխ գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ շուրջ իրավիճակը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որպես Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար, առցանց հանդիպում է ունեցել Չեխիայի Պատգամավորների պալատում իշխող «ODS» խմբակցության և Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի հետ։

 

«Չեխ գործընկերոջս հետ հանդիպման առանցքում գլխավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն էր: Քննարկել ենք նաև հայ-չեխական հարաբերություններին վերաբերող հարցեր»,- գրել է նա Ֆեյսբուքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում