Բահրեյնը թույլ չի տա Պաղեստինի գրավյալ տարածքում արտադրված իսրայելական ապրանքների ներմուծումը
Բահրեյնը թույլ չի տա Պաղեստինի գրավյալ տարածքում արտադրված իսրայելական ապրանքների ներմուծումը, հաղորդում է BNA պետական լրատվական գործակալությունը:
Բահրեյնի արդյունաբերության, առեւտրի եւ զբոսաշրջության նախարար Զայեդ բեն Ռաշիդ ալ-Զայանին նախապես հայտարարել էր բնակավայրերից ներմուծման բաց լինելու մասին՝ ավելացնելով, որ Մանաման տարբերություն չի դնելու Իսրայելում կամ գրավված Արեւելյան ափին եւ Գոլանի բարձունքներում արտադրվող ապրանքների միջեւ:
«Նախարարի հայտարարությունը սխալ է մեկնաբանվել, եւ նախարարությունը հավատարիմ է Բահրեյնի կառավարության անսասան դիրքորոշմանը ՄԱԿ-ի բանաձեւերի կատարման հարցում»,- ասել է BNA-ն՝ վկայակոչելով արդյունաբերության, առեւտրի եւ զբոսաշրջության նախարարության պաշտոնական աղբյուրը:
Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ի հովանավորությամբ կնքված գործարքի շրջանակներում պաշտոնապես կարգավորել են հարաբերությունները Իսրայելի հետ:
Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին ասել է, որ Բահրեյնի իր գործընկեր Աբդուլլաթիֆ ալ-Զայանին հեռախոսազրույցում նույնպես հերքել է արդյունաբերության նախարարի մեկնաբանությունը:
Կարծիքներ