Դերասան Վարդան Պետրոսյանը Երևանում կներկայացնի իր գեղանկարչական աշխատանքները
Դերասան Վարդան Պետրոսյանը մարտի 18-28-ը Երևանում՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում գեղանկարչության երկրպգուներին կներկայանա իր «Մեր հոգսերի գարունը» խորագրով ցուցահանդեսով:
Կցուցադրվեն սիրված դերասանի գեղանկարչական աշխատանքները:
Ցուցասրահը բաց կլինի առավոտից, իսկ ամեն օր երեկոյան ժամը 19:00-ին դերասանն այցելուներին կներկայացնի իր նկարների պատմությունը:
«Ցուցահանդեսը նվիրում եմ բոլոր այն կանանց, որ ողջ պատերազմի և դրան հաջորդած չորս ամսվա ընթացքում պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանի գլխավորությամբ անխոնջ նվիրյալների պես անքուն ու անդադար աշխատեցին մեր առաջնագծի և Արցախից եկած գաղթականների համար»,- «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է Վարդան Պետրոսյանը:
Կարծիքներ