Հայտնի է Արցախի պետական բարձր դասի ավտոմեքենաների հերթական աճուրդի ժամանակացույցը

Հայտնի է Արցախի պետական բարձր դասի ավտոմեքենաների հերթական աճուրդի ժամանակացույցը

Արցախում պետական բարձր դասի ավտոմեքենաների հերթական աճուրդը նախատեսվում է այս տարվա մարտի 20-ին:

Այս մասին տեղեկացրեց Արցախի կադաստրիև պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի կառավարման վարչության պետ Գագիկ Իսրայելյանը:

«Աճուրդի ներկայացվող պետական ավտոմեքենաների մեկնարկային գինը չի փոփոխվել: Նախատեսվող աճուրդում ներկայացվելու է 8 լոտ՝ մոտ 150 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ: Կոմիտեի նախագահի հրամանագրով արդեն ուժի մեջ է նաև աճուրդի մասնակցության հայտերի ընդունման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ հայտերն ընդունվելու են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև մարտի 28-ը՝ ժամը 17-ը»,-մանրամասնեց Իսրայելյանը՝ ընդգծելով, որ այդ ավտոմեքենաների բարձր դասի ու տեխնիկակական լավ վիճակի հաշվառմամբ՝ գների նվազեցում կառավարության կողմից չի նախատեսվում:

   Համաձայն կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի հրապարակած ցանկի, մասնավորապես, ընթացիկ տարվա մարտի 5-ին աճուրդի էին ներկայացվել ընդհանուր առմամբ՝ 9 պետական բարձր դասի թանկարժեք ավտոմեքենաներ՝ մոտ 150 միլիոն դրամ ընդհանուր մեկնարկային արժեքով: Ընթացիկ տարվա մարտի 5-ին կայացած աճուրդում 9 լոտերից վաճառվել էր 1-ը: Վաճառքից պետական բյուջե մուտքագրման ենթակա գումարը կազմել է 13 մլն 530 հազար ՀՀ դրամ, որից 12 մլն 300 հազարը՝ ավտոմեքենայի մեկնարկային գինն էր, իսկ 1 մլն 350 հազար դրամը՝ սակարկության արդյունքում ավելացված գումարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում