Պետական սահմանի անցակետերում հակահամաճարակային վերահսկողությունը կիրականացնի տեսչական մարմինը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Այն հեղինակել էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը, Արթուր Գրիգորյանն ու Արման Աբովյանը:
Օրենքի նախագծով՝ պետական սահմանի անցման կետերում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը կիրականացնի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: Օրինագծի դրույթներից մեկով` պետական սահմանում ՀՀ շահերին սպառնալիք ծագելու դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարը կարող է ժամանակավորապես դադարեցնել հաղորդակցությունը պետական սահմանի անցման կետերում:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից:
«Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 107 «կողմ» ձայնով:
Կարծիքներ