ԱՄՆ իշխանությունները մտադիր են տարեվերջին նոր նյութեր հրապարակել Քենեդիի սպանության վերաբերյալ
Ամերիկյան վարչակազմը մտադիր է դեկտեմբերի 15-ին հրապարակել նոր նյութեր՝ կապված 1963 թվականին ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է, 1992 թ. ԱՄՆ Կոնգրեսը հայտարարեց, որ Քենեդիի սպանության հետ կապված բոլոր տվյալները պետք է աստիճանաբար բացահայտվեն, եթե դրանք վնաս չեն հասցնում երկրի պաշտպանությանը, հետախուզությանը, իրավապահ մարմիններին կամ արտաքին քաղաքականությանը: Ամերիկյան գերատեսչությունները ստուգում են այդ փաստաթղթերը։
Ամերիկայի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը հաստատել է այդ նյութերի հրապարակման կարգը։ Սպասվում է, որ դրանց մի մասը կբացահայտվի դեկտեմբերի 15-ին։ Սա այն տեղեկությունն է, որի հրապարակումը իշխանությունների կողմից առարկություն չի առաջացրել։
Ամերիկյան գերատեսչությունները խնդրեցին հետաձգել երկրորդ մասի հրապարակումը: Սպասվում է, որ այն չի բացահայտվի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ ավելի վաղ համապատասխան հանձնարարականներ են ներկայացրել ԱՄՆ Ազգային արխիվների և փաստաթղթերի վարչության ղեկավարությունը։
Կարծիքներ