Թայվանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թայվանի հյուսիս-արեւելքում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով չինական այս կղզու սեյսմոլոգիական ծառայությանը, որը ցնցումներ է գրանցել տեղական ժամանակով ժամը 11:16 -ին:
Էպիկենտրոնը գտնվում է ափամերձ հատվածում, Հուալյեն քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք։
Գրունտային թրթռանքներ են զգացվել Հուալյեն, Յիլան, Նանտու, Տայչունգ քաղաքներում և մի շարք այլ բնակավայրերում: Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում։
Կղզու արևելյան հատվածը համարվում է Ասիայի սեյսմիկ ամենավտանգավոր տարածքներից մեկը:
Կարծիքներ