«Հայաստան» համահայկական հիմնադրամում կատարված աուդիտի արդյունքներով որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների ծախսերին: Փաշինյանի խոսքով՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում արձանագրվել է, որ հանգանակված գումարների վատնումներ չեն եղել, նաև որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ, իրականացնել աուդիտ:
«Որքան ես տեղյակ եմ՝ աուդիտի արդյունքներով որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել, ընդհակառակը, արձանագրվել է, որ ամեն ինչ համապատասխանում է այն տրամաբանությանն ու հայտարարությանը, որ արել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը»,- պարզաբանեց նա: Փաշինյանը նշեց՝ համոզված է, որ եթե անգամ ամենահայտնի ու ամենավստահելի աուդիտորական ընկերությունը հիմնադրամում աուդիտ անցկացնի, Կառավարության գործողություններում որևէ չարաշահում կամ վատնում չի բացահայտվի:
Կարծիքներ