Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների մասով ապրիլի 5-ից սկսած՝ 3 ամսվա ընթացքում քաղաքացին կարող է մարել ամբողջ պարտավորությունը բոնուսային համակարգով:

Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Եթե մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման վերաբերյալ ունեք պարտավորություն, բայց այն չի գտնվում հարկադիր կատարման ծառայությունում, ապա դրա 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված:

Եթե մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման վերաբերյալ ունեք պարտավորություն, բայց այն գտնվում է հարկադիր կատարման ծառայությունում, ապա վճարելով տուգանքի 50 տոկոսը՝ կատարողական ծախսը կհաշվարկվի մնացորդ գումարի մասով՝ մինչև 10 հազար դրամը կազմելով մնացորդ գումարի 50 տոկոսը , 10 000-100 000 դրամի դեպքում՝ 5000 դրամ։

100 հազար դրամից բարձր տուգանքի 50 տոկոսը վճարելուց հետո կատարողական ծախս կգանձվի մնացորդ գումարի 5 տոկոսի չափով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում