Covid-19-ի քննիչ հանձնաժողովի նախագահը պետական մարմիններին կոչ արեց տրամադրել սպառիչ տեղեկատվություն
Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը պետական կառույցներին կոչ արեց իրենց տրամադրել ամբողջական և սպառիչ տեղեկատվություն:
Այս մասին Խաչատրյանն ասաց հանձնաժողովի նիստի ընթացքում:
«Իմ ընդհանուր կոչը կլինի բոլոր պետական մարմիններին, որոնք ներկայացրել են տեղեկատվություն և ներկայացնելու են, որպեսզի հարցերին պատասխանեն հնարավորինս սպառիչ և ամբողջական»,- ասաց Խաչատրյանը:
Արկադի Խաչատրյանը նշեց, որ երբեմն պետական կառույցներն իրենց հարցումներին ի պատասխան միայն նշում են, որ իրականացրել են կառավարության և պարետատան կողմից սահմանված միջոցառումները:
Կարծիքներ