ՊԵԿ-ը պարզեցրել է էքսպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել է էքսպրես-բեռների հայտարարագրման գործընթացը: Կառավարության որոշմամբ, հաստատվել են էքսպրես-բեռների համար ապրանքային և ուղևորային հայտարարագրի պարզեցված թղթային ձևերը:Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ապրանքների հայտարարագրման պարզեցված ընթացակարգը հնարավորություն է տալիս սուրհանդակային ծառայությունների կողմից տեղափոխվող առաքանիների մեջ պարունակվող յուրաքանչյուր ապրանքի համար առանձին մաքսային հայտարարագիր այլևս չներկայացնել. ամբողջ խմբաքանակը կարող է հայտարարագրվել մեկ միասնական փաստաթղթով՝ էքսպրես փոխադրողի կողմից։
Էքսպրես բեռների համար ուղևորային և ապրանքային մաքսային հայտարարագրերի թղթային տարբերակների պարզեցված ընթացակարգն էապես կհեշտացնի հայտարարագրման գործընթացը՝ մինչև Էքսպրես բեռների էլեկտրոնային ավտոմատացված համակարգի գործարկումը:
Կարծիքներ