«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում՝ «ԲՄՎ»-ի մեջ, տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում կայանված BMW մակնիշի ավտոմեքենայում դի կա:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները BMW մակնիշի ավտմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Աղբյուրի տեղեկություններով մահացածը 63-ամյա Սևակ Գ.-ն է:
Կարծիքներ