Իրանում ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել

Իրանում ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել

Երկու օրվա ընթացքում Իրանի հյուսիս-արևմուտքում ջրհեղեղի հետևանքով տուժել է առնվազն 357 մարդ, ևս երեքը մահացել են։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը ՝ Իրանի Կարմիր մահիկի ընկերության փրկարար ծառայության ղեկավարին հղումով։

Նրա խոսքով, 241 մարդ գտնվում է ժամանակավոր տեղավորման կենտրոններում։ Տուժածներից մեկը խեղդվել է տարերային աղետի հետևանքով, ևս երկուսը մահացել են կայծակի հարվածից։

Ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրեւները։ Փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Ջրհեղեղի գոտուց տարհանվել է 30 տան բնակիչ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում