Իսպանիայի` գահից հրաժարված թագավորը որոշել է լքել երկիրը
Իսպանիայի` գահից հրաժարված թագավոր Խուան Կառլոս 1-ինը որդուն` Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդին հայտնել է երկիրը լքելու որոշման մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով պետության նախկին ղեկավարի նամակին, որը հրապարակվել է թագավորական պալատի կայքում:
«Տեղեկացնում եմ քեզ այս ընթացքում Իսպանիայի սահմանները լքելու իմ մտածված որոշման մասին»,- գրել է Խուան Կառլոս 1-ինը:
Խուան Կառլոս 1-ինն Իսպանիայի թագավորի աթոռը զբաղեցրել է 1975-2014թթ., որից հետո գահը փոխանցվել է որդուն` Ֆիլիպ 6-րդին, որն էլ մինչ օրս ղեկավարում է երկիրը:
Կարծիքներ