Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն
Համացանցում այսօր տարածվում է կեղծ տեղեկատվություն Հայկական բժշկական ասոցիացիայի անունից։
Կազմակերպությունից պաշտոնապես հայտնում են, որ հայկական բժշկական ասոցիացիան հասարական կազմակերպություն է, չի սատարում քաղաքական որևէ ուժի, չի զբաղվում քաղաքականությամբ։
«Հորդորում ենք զանգվածային լրատվամիջոցների մեր հարգելի գործընկերներին շտկում կատարել հրապարակումներում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, թե Հայկական բժշկական ասոցիացիա միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանըու հավելել, որ Երևանի պետական բժշկական համալսարանի դարպասների մոտլինելու է բժիշկների ավտոերթը, գնում են Չարենցավան՝ Բագրատ Սրբազանին հանդիպելու։
Կարծիքներ