Գվարդիոլան առաջվա պես հետաքրքրված է Քեյնով

Գվարդիոլան առաջվա պես հետաքրքրված է Քեյնով

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին: Ամռանն անգլիացիները մոտ էին Քեյնի տրանսֆերին, բայց տեղափոխությունը չկայացավ: Armsport.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Athletic-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, իսպանացի մասնագետը 28-ամյա Քեյնին իդեալական ֆուտբոլիստ է համարում իր թիմի համար, քանի որ հարձակվողը կարող է հարձակմն կենտրոնում խաղալ տարբեր դիրքերում: Գլխավոր խնդիրն այն է, որ «Տոտենհեմը» չի ցանկանում բաժանվել ֆուտբոլիստից: Եթե «Սիթին» որոշի նոր հարձակվողի ձեռք բերել, ապա դա ամառվանից շուտ չի անի:

Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում