Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը երբեք առաջինը չի հարձակվել որևէ երկրի վրա

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը երբեք առաջինը չի հարձակվել որևէ երկրի վրա

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք առաջինը չի հարձակվել որևէ մեկի վրա։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Վերջերս արեւմտյան երկրներում, ինչպես նաեւ Կիեւում մեղադրանքներ են հնչում Ուկրաինա ռուսական զորքերի հնարավոր ներխուժման մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։

Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հավանականությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելու փորձերն ամենալուրջ հետևանքներն են ունենալու։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում