Ձերբակալված ռուսաստանցիները չէին պատրաստվում Ստամբուլ թռչել. Բելառուսի ՔԿ
Բելառուսի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Ալեքսանդր Ագաֆոնովը հայտարարել է, որ Մինսկում ձերբակալված ՌԴ քաղաքացիները չէին պատրաստվում Ստամբուլ թռչել, չնայած ավիատոմսերի առկայությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ակնհայտ է, որ հանցագործության նախապատրաստվելիս չարագործներն իրենց համար ալիբի են ապահովում: Նմանատիպ իրավիճակ է եղել նաև ՌԴ 33 քաղաքացիների կալանավորման ժամանակ, երբ նրանց մոտ Ստամբուլ թռչելու հուլիսի 25-ի ավիատոմսեր են հայտնաբերվել: Սակայն, ինչպես պարզվել է հետաքննության արդյունքում, նրանք մտադիր չէին Թուրքիա թռչել»,- ասել է Ագաֆոնովը:
Ավելի վաղ Մինսկի մոտակայքում ձերբակալվել են ավելի քան 30 ՌԴ քաղաքացիներ: Ըստ բելառուսական կողմի, նրանք «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկներ են, որոնք, իբր, նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է ապակայունացնեին իրավիճակը Մինսկում:
Ռուսաստանի արտգործնախարարությունն, իր հերթին, հայտարարել է, որ ՌԴ քաղաքացիների ձերբակալության վերաբերյալ Մինսկի մեկնաբանությունները տարակուսանք են առաջացնում: Գերատեսչությունը պարզաբանել է, որ ռուսաստանցիների խումբը Բելառուսի տարածքով պետք է մեկներ Թուրքիա: Քաղաքացիների մետ եղել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ներառյալ ավիատոմսերը:
Կարծիքներ