Լավ լուր կա վարորդների համար, 9 բալի փոխարեն առաջարկվում է տրամադրել 13-ը. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործընկերների հետ օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել վարորդների համար:
Այս մասին ռադիոյով հայտարարել է ԱԺ նախագահը՝ նշելով, որ այն նախաձեռնվել է վարորդների հետ ունեցած բազմաթիվ քննարկումների արդյունքում:
«Լավ լուր կա վարորդների համար: Նախատեսվող փոփոխությունը կվերաբերվի բալերին: Փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո այդ բալերը 9-ի փոխարեն 13 կդառնան, կշատանան: Մի քանի խախտում կծանրացվի, օրինակ՝ հարբած կամ հանդիպակաց գոտով մեքենա վարող վարորդներից ավելի շատ բալեր կհանվեն: Այն հնարավոր է՝ այս տարի ընդունվի»,- մանրամասնել է ԱԺ նախագահը:
Կարծիքներ