Apple ընկերության ղեկավարի ֆինանսական բոնուսներն աճել են տարեկան 40 տոկոսով
Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքի ֆինանսական բոնուսներն աճել են տարեկան 40 տոկոսով՝ հասնելով 10,7 մլն դոլարի, հաղորդում է Ինտերֆաքսը:
2019 ֆինանսական տարում Քուքի պարգեւատրումների գումարը նվազել է 36 տոկոսով, քանի որ ընկերության շահույթի ցուցանիշները նվազել են:
2020 ֆինանսական տարվա արդյունքներով՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային, ընկերության շահույթն աճել է 3,9 տոկոսով՝ շնորհիվ ընկերության թողարկած նոութբուքերի եւ պլանշետների պահանջարկի աճին, երբ ամբողջ աշխարհում մարդիկ անցան հեռավար աշխատանքի եւ ուսման: 2020 թվականին Apple-ի կապիտալացումն աճել է 80 տոկոսով եւ գերազանցել 2 տրիլիոն դոլարը:
Բացի այդ, անցած տարի Քուքի սեփականությանն են անցել 281,9 մլն դոլար ընդհանուր արժողությամբ Apple-ի բաժնետոմսերը, որոնք նա սահմանափակումներով ստացել էր 2011 թվականին ձեւակերպված խթանող վճարումների երկարաժամկետ փաթեթի շրջանակում:
60-ամյա Քուքն աշխատում է Apple-ում 1998 թվականից:
Անցած ֆինանսական տարում նրա աշխատավարձը կազմել է 3 մլն դոլար, ինչպես եւ դրանից մեկ տարի առաջ: Ընկերությունը տարեկան ծախսել է 470,246 դոլար CEO-ի անվտանգության ապահովման համար եւ 432,564 դոլար նրա ավիաթռիչքների համար:
Կարծիքներ