Գերմանիայում օրենք են ընդունել, որը խոշոր ընկերություններին պարտավորեցնում է խորհրդի կազմում ընդունել առնվազն մեկ կնոջ
Գերմանիայում օրենք են ընդունել, որը խոշոր ընկերություններին պարտավորեցնում է խորհրդի կազմում ընդունել առնվազն մեկ կնոջ, հաղորդում է Associated Press-ը:
Ընդունված օրենքի համաձայն՝ այսուհետ ընկերությունները, որոնք ավելի քան 2000 աշխատակից ունեն, եւ որոնց բաժնետոմսերը սակարկվում են ֆոնդային բորսաներում եւ տնօրենների խորհուրդներում, պետք է խորհրդի կազմում ընդունեն առնվազն մեկ կնոջ եւ առնվազն մեկ տղամարդու:
Գերմանիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ այդ օրենքը տակ կհայտնվեն մոտ 70 ընկերություններ, եւ դրանցից 30-ում այժմ ոչ մի կին չկա տնօրենների խորհրդում:
Նոր օրենքը, որը պետք է հաստատի խորհրդարանը, համալրում է 2015 թվականից գործող կանոններն ու պահանջում, որպեսզի առաջատար ընկերությունների խորհուրդներում կանանց մասնաբաժինը կազմի առնվազն 30 տոկոս:
Կարծիքներ