Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացնում է որպես Ադրբեջանի տարածք․ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացնում է որպես Ադրբեջանի տարածք․ ԱԳՆ խոսնակ

«Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը հեռարձակել է 35 րոպեանոց «ֆիլմ», որը, կարճ ասած, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ամբողջ սուվերեն տարածքը որպես Ադրբեջանի տարածք։

Ինչպես երևում է, Հայաստանն «անհետանում է» քարտեզից։

Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քարոզչություն և հարևանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք»:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ այաստանի մարզերը, մայրաքաղաք Երևանը և Սևանա լիճը երևում են ադրբեջանական տեղանուններով: 

«Չլինելով առաջին դեպքը՝ սուտ մատնանշումներով Ադրբեջանը շարունակաբար սնում է իր հանրությանը հակահայկական տրամադրություններով: Որպես տարածաշրջանի համար դատապարտելի և անընդունելի վարքագիծ` այն պետք է վճռականորեն մերժվի բոլորի կողմից ամբողջությամբ»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում