ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատել Բաքվում կամայականորեն պահվող հայերին

Մարտի 3-ին Ժնևում ընթացող Մարդու իրավունքների Խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում ներկայացրած իր համապարփակ զեկույցում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ ազգությամբ հայերի հիմնախնդրին՝ նշելով, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն։
Ինչպես հայտնում են Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում մշտական ներկայացուցչությունից, բարձր հանձնակատարն ընդգծել է նաև, որ ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին՝ հույս հայտնելով, որ դրանք կհանգեցնեն ճշմարտության բացահայտման, ապաքինման և հաշտեցման գործընթացին, որին հանձնակատարը պատրաստ է իր աջակցությունը բերել։
Կարծիքներ